Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ եւ շնորհավորել նրան ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ:

Վարչապետն Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ եւ  արգասաբեր գործունեություն՝ ի բարօրություն Հայաստանի եւ հայ ժողովրդի: