Լեգենդների խաղին ընդառաջ յուրաքանչյուր ցանկացող կարող է իր ուժերը փորձել եւ ստանալ մարզաշապիկ եւ հնարավորություն լուսանկարվել ֆուտբոլի հայտնի լեգենդների հետ։ Իսկ դրա համար անհրաժեշտ է գուշակել օրվա կայանալիք 3 հանդիպումների ճիշտ հաշիվները։

Այդ դեպքում կստանաք լեգենդներից մեկի հետ լուսանկարվելու հնարավորություն եւ մարզաշապիկ։

Լեգենդների խաղի մեկ տոմս կստանա նա, ով կգուշակի երեք հանդիպումների ելքերը (ով կհաղթի, ով կպարտվի, կամ էլ ոչ-ոքի) եւ մեկ հանդիպման հաշիվ էլ ճիշտ կգուշակի։ Երկու հանդիպման ճիշտ հաշիվները գուշակելու դեպքում հաղթողը կստանա 2 տոմս։

Խաղարկությունը կացկացվի ամեն օր fcyerevan.com կայքում։