ԵԱՀԿ-ի 24 մշտական ներկայացուցիչներից կազմված խումբը հունիսի 18-ից հունիսի 22-ը Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան կատարած այցի արդյունքների վերաբերյալ հայտարարություն է հրապարակել:

Այս ձեւաչափով մի քանի տարվա մեջ առաջին ուղեւորության նպատակը տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ բարգավաճման հաստատման գործում դեսպանների մեծ հետաքրքրությունը հաստատելն էր՝ ԵԱՀԿ պարտավորությունների եւ սկզբունքների համաձայն:

Երեւանում, Թբիլիսիում եւ Բաքվում դեսպանները հանդիպել են բարձրաստիճան պաշտոնյաների,  քաղաքական կուսակցությունների լայն շրջանակ ներկայացնող խորհրդարանականների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել անվտանգության խնդիրներին, հակամարտություններին եւ վերջին քաղաքական իրադարձություններին:

Այցի ընթացքում դեսպան Վերոնիկ Ռոջեր Լականը ընդգծել է «մեր ընդհանուր անվտանգության շահերից ելնելով ԵԱՀԿ համագործակցության ամրապնդման» աջակցությունը: ԵԱՀԿ-ն ձգտում է ակտիվացնել իր կապերը Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ, որպեսզի նրանց  հասարակություններին ու կազմակերպությունը օգնի անվտանգության բոլոր տեսանկյուններից»:

Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկումները նվիրված են եղել Հայաստանի եւ ԵԱՀԿ միջեւ հետագա համագործակցության կարեւորությանը:

Այս հանդիպումների ընթացքում եւ Ազգային ժողովում խորհրդակցությունների ժամանակ զրուցակիցները իրենց երախտագիտություն են հայտնել երկար տարիներ ԵԱՀԿ-ի հետ աշխատանքի եւ համագործակցության շարունակման հետաքրքրության համար: Հանդիպում է անցկացվել նաեւ ԵԱՀԿ-ի նախագծի շահառուների եւ այն իրականացնող նախկին գործընկերների հետ:

 «Ես վերադառնում եմ Վիեննա՝ խորապես ներշնչված Հարավային Կովկասի երեք երկրների կարեւոր ուղեւորությամբ: Մեր նպատակը  վստահությունը ամրապնդելն էր եւ ընդգծել ԵԱՀԿ-ի հետ երկրների փոխգործակցության ակտիվացման մեր ցանկությունը: Երկրների հետ հարաբերությունները դեռեւս ԵԱՀԿ-ի օրակարգում են, եւ մեզ համար շատ կարեւոր է փոխադարձ անվտանգությունը ամրապնդելու համար միմյանց հետ կիսվելը», - ասել է ԵԱՀԿ-ի Մշտական խորհրդի նախագահ Ալեսանդրո Ազոնին: