Եթե հայերը կամավոր կարողանային խնայել, կուտակային կենսաթոշակային ռեֆորմը պետք չէր լինի, բայց մենք խնայող ազգ չենք, մենք ավելի շատ ծախսում ենք, քան վաստակում ենք: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին, լրագրողների հետ րզւոյյցում նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը:

Նրա խոսքվո, վերջին 20 տարվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում սպառումը գերազանցում է եկամուտները, ու դա տեղի է ունենում վարկերով:

«Մեր վարքագիծը չի փոխվել: Իսկ պնդումը, թե եկամուտներս կաճի, կսկսեմ խնայել, վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդպես չի, գնալով ավելի ենք հակված սպառման: Ինչ-որ չափով բարձր աշխատավարձ ստացողին թվում է, որ ինքն ապագայում կդառնա հարուստ, բայց հարուստ դառնալու բանաձեւը կասսա ունենալն է եւ այնտեղ ինչ-որ գումար գցելը, որը չեն անում: Հետո սկսում են ծախսերն աճել»,-ասաց Խուրշուդյանը:

Նա նշեց, որ տարբեր երկրներում հարցումներ են անցկացրել եւ հարցրել են հարուստներին, թե ինչ խորհուրդ կտաք երիտասարդներին, ինչին շատերը պատասխանել են՝ որքան վաղ տարիքից սկսեք խնայել, այնքան լավ: