Դերասան Նիկոլայ Կոստեր-Վալդաուն, ով «Գահերի խաղ»-ում մարմնավորել է Ջեյմ Լանիստերին, պատմել է, որ սերիալում եղել են տեսարաններ, ոոնք նա չի կարողացել մինչեւ վերջ դիտել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով, ինգերորդ սեզոնի իններորդ սերիայի տեսարանը, որտեղ Ստանիս Բարատեոն թույլ է տալիս Մելիսանդրա քրմուհուն խարույկի վրա այրել իր  Շիրին աղջկան, ապագա ճակատամարտում հաղթելու համար, չափազանց դաժան է ստացվել:

«Դա շատ դաժան էր: Ես հասկանում եմ, թե ինչու են նրանք դա արել, բայց ես պարզապես չէի կարող նայել դա: Անգամ սցենարում դրա մասին կարդալն էր ծանր», —Variety-ին տված հարցազրույցում ասել է դերասանը: