Անհայտ անձինք շաբաթ մահափորձ են կատարել Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մնանգագվայի դեմ: Պետության ղեկավաչը չի տուժել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը:

«Միջադեպը տեղի է ունեցել Բուլավայո քաղաքում, որտեղ նախագահը հանրահավաքին ելույթ է ունենում: Ներկայումս նախագահն անվտանգության մեջ է», - ասել է նախագահի մամուլի քարտուղարը:

Reuters-ը հաղորդում է, որ մարզադաշտում, որտեղ ելույթ էր ունենում նախագահը, պայթյուն է տեղի ունեցել: