Պետքարտուղար Մայք Պոմպեոն ենթադրել է, որ ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կարող է տեղի ունենալ պետքարտուղարի տեղակալ Ջոն Բոլթոնի Մոսկվա այցից կարճ ժամանակ անց, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես չգիտեմ ինչպիսին կլինի այս ամռանը նախագահ Թրամփի աշխատանքի ժամանակացույցը: Ես գիտեմ, որ դեսպան Բոլթոնը մտադիր է կիրակի կամ երկուշաբթի մեկնել Մոսկվա: Նա կհանդիպի իր գործընկերոջ հետ: Եվ ես կարծում եմ, որ, ամենայն հավանականությամբ, նախագահ Թրամփը իր ռուս գործընկերոջ հետ ոչ այնքան հեռավոր ապագայում կհանդիպի», - MSNBC- ին տված հարցազրույցում ասել է նա:

ԱՄՆ պետքարտուղարի խոսքից հետո, Կրեմլում, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման հնարավորության մասին նշել են, որ կհայտնեն, երբ պատրաստ կլինեն:

 «Մենք կտեղեկացնենք, երբ պատրաստ կլինենք», - ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: