Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Եվրոպական միության երկրների դեմ, որոնք հրաժարվում են միգրանտներին ապաստան տրամադրել, անհրաժեշտ է ֆինանսական պատժամիջոցներ կիրառել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Անձամբ ես պաշտպանում եմ այն մեխանիզմը, որը ներառում է, այդ թվում դա: Դուք չեք կարող պահպանել իրավիճակը, որում կան երկրներ, որոնք օգուտ են ստանում Եվրոպական Միության միասնությունից, բայց որոնք հայտարարում են ազգային եսասիրության մասին, երբ խոսքը վերաբերում է միգրացիայի հարցին», - Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:

Անօրինական միգրացիան կլինի Եվրամիության ոչ պաշտոնական գագաթաժողովի հիմնական թեման, որը տեղի կունենա հունիսի 25-ին Բրյուսելում: Այս խնդիրը նորից սրվեց Եվրոպայում, երբ հունիսի սկզբին Իտալիայի եւ Մալթայի իշխանությունները 600-ից ավելի միգրանտներ տեղափոխող նավի համար նավահանգիստները փակեցին: Արդյունքում, Իսպանիան համաձայնվեց ընդունել նրանց: