ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նախազգուշացրել է, որ Իրանի կառավարությունը ավելի լավ է միջուկային զենք ստեղծելու ճանապարհով չգնա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես հուսով եմ, որ ԱՄՆ-ն ստիպված չի լինի ուժ կիրառել, եթե Իրանը միջուկային զենք ստեղծելու ուղիով գնա: Ես հուսով եմ, որ այաթոլլան եւ գեներալ Սուլեյմանին հասկանում են, որ եթե նրանք ակտիվացնեն միջուկային ծրագրի աշխատանքը, ապա ողջ աշխարհի զայրույթին կարժանանան: Դա սկսելը (միջուկային զենքի ստեղծումը) նրանց շահերից չի բխում: Դա անընդունելի կլինի ամբողջ աշխարհի համար», -MSNBC-ին տված հարցազրույցում ասել է նա: