ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանին կոչ է արել աջակցել Մակեդոնիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Այդ մասին հեռախոսազրույցի արդյունքներից հետո հայտարարությունում նշել է պետդեպարտամենտը:

«Պետքարտուղար Պոմպեոն Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լե Դրիանին կոչ է արել աջակցել դաշինքին Մակեդոնիայի անդամակցության մասին ՆԱՏՕ-ի առաջարկը, ինչպես նաեւ Հունաստանի եւ Մակեդոնիայի միջեւ նոր անվանման մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԵՄ-ին անդամակցելու (Մակեդոնիա) բանակցությունների սկիզբը», — հայտարարել է պետդեպը:

Բացի այդ, Պոմպեոյի եւ Լե Դրիանի  միջեւ Սիրիայում առաջխաղացման հարցում տեղի է ունեցել արդյունավետ քննարկում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը սպասում է, որ դաշինքի հուլիսյան գագաթաժողովում Մակեդոնիայի հետ անադամակցության վերաբերյալ բանակցությունները սկսելու հարցը կորոշվի: