Իրաքի ավիացիայի հարվածով Սիրիայի արեւելքում ոչնչացվել են ԻՊ-ի 45 զինյալներ։ Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Իրաքի ռազմական հրամանատարությունը, փոխանցում է ՌԲԿ-ն։ Հարվածն իրականացվել է այնտեղ, որտեղ ակաբեկչական խմբավորման պարագլուխների հանդիպումն էր ընթանում։

Սպանվածների թվում են նշվում «ռազմական նախարարի տեղակալը», «մեդիա էմիրներից» մեկը, խմբավորման ղեկավարի անձնական սուրհանդակն ու ոստիկանության պետը։

Նախորդ տարվանից ի վեր Իրաքը մի քանի օդային հարված է հասցրել Սիրիայում ԻՊ-ի զինյալների ուղղությամբ։ Այս բոլոր հարվածներն իրականացվել են պաշտոնական Դամասկոսի եւ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի հրամանատարության հավանությամբ։