Երկնաքարը նկատելի է եղել Ռուսաստանի ամբողջ կենտրոնական տարածքում, հայտնում է «Մոյա պլանետան»։

Արագընթաց երկնաքարը մուտք է գործել մթնոլորտ, որտեղ պայթել է եւ բեկորների բաժանվել, որոնցից մի քանիսը կարողացել են Երկիր հասնել։ NASA-ի տվյալներով, պայթյունը համարժեք է եղել 2,8 կիլոտոննայի (համեմատության համար նշենք, որ Չելյաբինսկի երկնաքարի պայթյունը չափվել է 300-500 կիլոտոննա)։

Նախնական գնահատականով, աստերոիդը շուրջ 4 մետր տրամագիծ է ունեցել, 5 անգամ պակաս չելյաբինսկյանից։