Apple ընկերությունը խոստովանել է 2015-ից 2017 թվականներին թողարկված MacBook եւ MacBook Pro մոդելներից որոշների ստեղնաշարի անհուսալիությունը, որի առնչությամբ պատրաստ է անվճար փոխարինել անսարք մասերը, փոխանցում է iz.ru-ն։

Կայքում թվարկված նոութբուքերի սեփականատերերը կարող են տանել դրանք ֆիրմային խանութներ կամ սպասարկման կենտրոններ, որտեղ կվերացնեն անսարքությունը։ Բացի այդ, ընկերությունը խոստացել է փոխհատուցել վերանորոգման արժեքը հաճախորդներին, որոնք փորձել են ստեղնաշարի հետ կապված խնդիրը ինքնուրույն լուծել։

Ավելի վաղ Ավստրալիայի դատարանը տուգանել է Apple-ին 6,8 մլն դոլարով գաջեթները անվճար վերանորոգելուց հրաժարվելու համար, որոնց աշխատանքը խափանվել էր օպերացիոն համակարգի թարմացումից հետո։