Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգությունը Մեծ Բրիտանիա կատարելիք այցի ժամանակ կապահովեն ոստիկանության մինչեւ 10 000 սպաները, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Mail on Sunday թերթը:

Պարբերականը նշում է, որ ոստիկանների առաջ խնդիր է դրվել պաշտպանել Սպիտակ տան ղեկավարին ինչպես ահաբեկչական հարձակումների սպառնալիքից, այնպես էլ ԱՄՆ առաջնորդի այցի առնչությամբ նախատեսված զանգվածային ցույցերից: Սրա հետ կապված այն վայրերը, որտեղ բողոքի ցույցեր կանցկացնեն Թրամփի քաղաքականության հակառակորդները, կուղղվեն ռազմական ոստիկանների մինիվեներ։ ԱՄՆ նախագահին մահափորձի սպառնալիքից կպաշտպանեն 40 ոստիկանության մեքենաներ եւ նախագահական ավտոշարասյանը ուղեկցող մոտոցիկլետներ: Սպասվում է, որ Թրամփը կխուսափի Լոնդոնի կենտրոնական հատվածներում հայտնվելուց, այնտեղ են անցկացվելու բողոքի ցույցերը։

Հուլիսի 13-ին ԱՄՆ նախագահը բանակցություններ կանցկացնի բրիտանական կառավարության ղեկավար Թերեզա Մեյի հետ Չեկերս վարչապետական նստավայրում, ապա կուղեւորվի թագուհի Եղիսաբեթ 2-րդի մոտ ընդունելության Վինձորի դղյակում։