Կանայք Սաուդյան Արաբիայում կիրակի օրվանից՝ հունիսի 24-ից կարող են ավտոմեքենա վարել եւ դառնալ ճանապարհային երթեւեկության լիիրավ մասնակիցներ, փոխանցում է DW-ն։ Այս մասին հրամանագիրը 2017 թվականին ստորագրել էր թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը։ Կանանց թույլ է տրվում նաեւ բետնատար եւ մոտոցիկլետ վարել։

Կանանց համար բացվել են հատուկ ավտոդպրոցներ, հունիսի սկզբից նրանց սկսել են վարորդական իրավունք տրամադրել։

Թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը փորձում է արդիականացնել Սաուդյան Արաբիան: Նա արդեն ներկայացրել է տնտեսության եւ հասարակական կյանքի արդիականացման Vision 2030 ռազմավարությունը։ Կանանց ավելի վաղ թույլատրվել էր ֆուտբոլային խաղերին գնալ եւ ծառայել բանակում։