ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է Երեւանի Մոսկովյան 28 հասցեում կանաչապատ տարածքը քանդելու եւ բետոնապատելու մասին:

«Ո՞վ, ասենք, ո՞վ է, թույլատրել կանաչապատ սիզամարգը քանդել ու բետոնապատել կանաչապատ տարածքը: Դուք Երևանը ատում եք, բավական է, բավական, այ անկուշտներ»,- գրել է պատգամավորը: