Երեւանում հունիսի 23-ին պատահար է տեղի ունեցել՝ Իտալիայի քաղաքացու մասնակցությամբ: Ժամը 11:00-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են Երեւանի բնակիչ՝ 60-ամյա Սամվել Ալեքսանյանի վարած Opel մակնիշի 35 MO 836 համարանիշի եւ Yamaha մակնիշի NO 122159 համարանիշի մոտոցիկլը։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Բախման հետեւանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Աղբյուրի տեղեկություններով՝ մոտոցիկլավարը Իտալիայի քաղաքացի է՝ Ջենովայի բնակիչ Միքելե Պլաչիդոն: