Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի եղբայրը՝ Պետրոս Ամիրյանը, տեղյակ չէ, թե քրոջը կանչե՞լ են հարցաքննության, թե՞ ոչ: NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ տեղեկացված չէ քրոջ հետ կապված իրադարձություններից:

Պետրոս Ամիրյանը հավելեց, որ ամեն ինչ թող նախաքննությունը պարզի: Նշենք, որ Ամիրյանն այսօր մասնակցում էր ԵԿՄ վարչության արտահերթ նիստին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանները հայտնաբերել են «ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներով մեքենաներ, որոնք բեռնվել են Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով:

Նշված ավտոմեքենաների վարորդները, որոնք ԵԿՄ անդամներ են, մեքենաներով հանդերձ բերման են ենթարկվել, տեղափոխվել են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: Մեքենաների զննությամբ հայտնաբերվել են ընդհանուր 2980 հատ «Վաճառքի ենթակա չէ. ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներ: