Լուսանկարվելիս զբոսաշրջիկների մահվան դեպքերից հետո Գոայի 24 գոտիների լողափերին հատվածներ են սահմանվել, որտեղ սելֆի անել արգելող ցուցատախտակներ կտեղադրվեն: Այս մասին հաղորդում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով NDTV մասնավոր փրկարարական գործակալությանը: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, կանաչ դրոշներ եւ նախազգուշական նշաններ կտեղադրվեն բոլոր այն հատվածներում, որտեղ լողալն արգելված է:

Բացի այդ, գործակալությունը զբոսաշրջիկներին նախազգուշացրել է, որ չի կարելի լողալ մուսոնային անձրեւների ժամանակ, որոնք սպասվում են հունիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը:

Հունիսի կեսերին տեղեկություն էր ստացվել, որ երկու հնդիկ զբոսաշրջիկ սելֆի անելիս խեղդվել են: Ոստիկանությունում պատմել են, որ նրանցից մեկը խեղդվել է իրեն եւ երկու մյուս զբոսաշրջիկներին ժայռոտ ծովափին սելֆի անելիս, երբ ալիքը վրա է հասել եւ տարել է նրանց: Հնդիկին փրկվել չէր հաջողվել: Նմանատիպ միջադեպ տեղի էր ունեցել նաեւ մեկ այլ հնդիկ զբոսաշրջիկի հետ, երբ սելֆի անելիս ալիքը տարել էր նրան ծովը: