Մեքսիկայի Սյուդադ-Խուարես քաղաքում շաբաթ օրը վեց մարդ է սպանվել աշխարհի առաջնությունում ազգային հավաքականի եւ Հարավային Կորեայի հավաքականի միջեւ աշխարհի հանդիպումը դիտելու ժամանակ: Այս մասին հաղորդում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով El Universal-ը:

Թերթի փոխանցմամբ՝ յոթ տղամարդ հավաքվել էր իրենցից մեկի առանձնատան ավտոտնակում՝ իրենց հավաքականի խաղը դիտելու համար: Երբ նրանք դասավորել են սեղաններն ու աթոռները, միացրել են հեռուստացույցը, բացել են գարեջուրը եւ սկսել են դիտել խաղը, ավտոտնակ զինված մարդիկ են ներխուժել եւ կրակ են բացել երկրպագուների ուղղությամբ: Նշվում է, որ տղամարդկանցից 6-ը տեղում մահացել է, եւս մեկը վիրավորվել է: