Կառավարության մի շարք անդամներ կիրակի հավաքվել են՝ միասին «բլոտ» խաղալու: Այս մասին Facebook-ում գրել է ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը եւ լուսանկարներ հրապարակել:

«Կիրակնօրյա բլոտ

Թող ինձ ների բնապահպանության նախարարը, բայց պաշտպանության նախարարին ես ու Ռոստոմյանը մի կերպ հաղթեցինք:

Հ.Գ. Կիրակնօրյա, բայց մեզ համար աշխատանքային օրը 30-40 րոպե ընդմիջումն օգտագործել ենք 1 պարտիա բլոտ խաղալու համար»,- գրել է Հայրապետյանը:

Լուսանկարում սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ու բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն են: