Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները այնքան էլ հուսադրող չեն իշխող կուսակցության համար։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը նախնական տվյալներով հավաքել է 42.5 տոկոս եւ հավակնում է մեջլիսում ունենալ 295 պատգամավոր։

Նախորդ խորհրդարանում Էրդողանի կուսակցությունը ուներ 317 պատգամավոր։

Նշենք, որ նախագահական ընտրությունների արդյունքներով էլ Էրդողանը առաջին փուլով նախագահ է դառնում։