Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Մուհարեմ Ինջեն հանդես է եկել հայտարարությամբ։
Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ Էրդողանի գլխավոր մրցակից Մուհարեմ Ինջեն հայտարարել է, որ ընդունում է, որ ընտրություններում  հաղթել է Էրդողանը։
Նշենք, որ նախնական տվյալներով Էրդողանը 53 տոկոսով ընտվել է նախագահ, իսկ Մուհարեմ Ինջեն հավաքել է 31 տոկոս։