Սեուլի եւ Փհենյանի ներկայացուցիչները բանակցություններ կանցկացնեն երկրների միջեւ տրանսպորտային հաղորդակցության վերականգնման եւ անտառային տնտեսության ոլորտում համագործակցության մասին, փոխանցում է «ՌՏ»-ն:

Ինչպես սպասվում է տրանսպորտի հարցերով հանդիպումները կկայանան հունիսի 26-ին եւ 28-ին ապառազմականացված գոտում: Անտառային տնտեսության վերաբերյալ բանակցությունները նախատեսված են հուլիսի 4-ին: Ընդ որում, ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի պատվիրակությունները հանդիպումների ժամանակ կգլխավորեն համապատասխան նախարարությունների փոխնախագահների մակարդակով պաշտոնյաները:

«Երկաթուղային, ավտոմոբիլային տրանսպորտի եւ անտառային տնտեսության ոլորտների շուրջ հանդիպումների միջոցով մենք կկառուցենք Հարավի եւ Հյուսիսի միջեւ հարաբերությունների երկարատեւ զարգացման հիմքը»,- նշվում է հաղորդագրության մեջ: