Մարդու իրավունքների պաշտպանությունը ԵՄ-ի կարեւորագույն խնդիրներից մեկն է: Այս մասին  մարդու իրավունքների վերաբերյալ հանրային քննարկումների ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական հարցերով, լրատվամիջոցների եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Եկատերինա Դորոդնովան: Քննարկումները կազմակերպվել են «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության կողմից ԵՄ-ի եւ Բաց հասարակության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող երկամյա ծրագրի շրջանակներում:

Սա կարեւոր է կազմակերպության բոլոր անդամների, ինչպես նաեւ գործընկեր երկրների եւ Եվրոպական կոնվենցիայի մասնակիցների համար: Նախեւառաջ, խոսքը մարդկային արժանապատվությունը նվաստացնող երեւույթների դեմ պայքարի մասին է, նշել է պատվիրակության ներկայացուցիչը: Կոնվենցիայի հետ մեկտեղ կան նաեւ այլ փաստաթղթեր եւ գործիքներ, որոնք կարող են օգտագործվել խոշտանգումների եւ նվաստացման կանխարգելման համար:

Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունների հետ երկխոսությունը ամենամյա բնույթ է կրում, եւ Հայաստանը պատրաստ է հետագա քայլերին: «Ցանկանում եմ ընդգծել բոլոր դեմքերի քննության կարեւորությունը: Բացի այդ, համապատասխան դրույթներն ընդգրկված են Ընդլայնված եւ համապարփակ համագործակցության մասին համաձայնագրում, որը Հայաստանն արդեն իսկ վավերացրել է»,- ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ-ն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ֆինանսավորում է մի քանի ծրագիր, այդ թվում նաեւ՝ տարածաշրջանային ծրագրեր:

«Մենք ուրախ ենք, որ նոր կառավարությունն ավելի բաց է եւ կարեւորում է հանրության մասնակցությունը: Հասարակությունն իրավունք ունի իմանալ, թե ինչ է տեղի ունենում փակ դռների հետեւում: Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կներդնի լավագույն համաշխարհային փորձը»,- եզրափակել է նա: