Կառավարության նիստերի դահլիճում ընթանում է ընտրական օրենսգրքի բարեփոխման հայացեկարգերի և  օրենսդրական նախագծերի վերաբերյալ քննարկումը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ Ընտրական օրենսդրության բարեփոխման հանձանաժողովը ղեկավարում է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որին էլ լիազորված է բարեփոխումների շուրք քննարկումներ նախաձեռնել խորհրդարանական, արտախորհրդարանական քաղաքանան ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ բացի այդ, աշխատանքային խումբ է աշխատելու նաեւ Ազգային ժողովում: ԱԺ 4 խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, նշելով, որ ձեւավորում են աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձեւաչափով, որը քննարկումներ կսկսի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ: Ավելի ուշ այդ խմբին կմիանան կառավարության ստեղծած հանձնաժողովի ներկայացուցիչները՝ թվով 3 հոգի:

ԱԺ 4 խմբակցությունները Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներ են սկսում. աշխատանքային խմբի կազմը հայտնի է