Ամերիկացի ինժեներները ստեղծել են ընդամենը 0,04 խորանարդ մմ ծավալով աշխարհի ամենափոքր համակարգիչը: Այն ունի ARM պրոցեսոր եւ ջերմաստիճանի սենսոր, որոնք լուսային ազդակների միջոցով էներգիա եւ մուտքային ազդանշաններ են ստանում,  ինչպես նաեւ ներկառուցված լուսադիոդի միջոցով ջերմաստիճանի մասին տվյալներ են փոխանցում, պատմում են Միչիգանի համալսարանի մասնագետները, հաղորդում է N +1-ը:

Միչիգանի համալսարանից Դեւիդ Բլաուի գլխավորությամբ ինժեներների խումբը հայտարարել է աշխարհի ամենափոքր համակարգչի ստեղծման մասին: Նրանց ստեղծած 0,04 խորանարդ մմ ծավալով չիպը հագեցած է 32 բայթ պրոցեսորով, որը ստեղծվել է ARM Cortex-M0+-ի հիման վրա:

Միչիգանի համալսարանի մասնագետները թարմացրել են փետրվարին IBM-ի ինժեներների ռեկորդը: Այդ ժամանակ նրանք ներկայացրել էին 1 մմ երկարությամբ եւ լայնությամբ չիպ: Դրանում նմանաիպ աշխատանքի սկզբունք է օգտագործվում, երբ չիպը չունի սեփական մարտկոց եւ տվյալները փոխանմցում է լուսային ազդակների միջոցով: