Վարչապետը չպետք է խառնվի եկեղեցու գործերին։ Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Օգտատերերից մեկը հարց է ուղղել. «Սիրելի՛ վարչապետ, օգնե՛ք՝ ժողովուրդը ազատվի Գարեգին Բ կաթողիկոսից, շատ մարդիկ վախենում են միանալ շարժմանը, նույնիսկ հոգեւորականներ, դուխ տվե՛ք նրանց»:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ  այս թեմաների վերաբերյալ իր տեսակետը հայտնել է, եւ այն չի փոխվել. «Եկեղեցին եւ պետությունն անջատ են, եւ պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին: Ես համոզված եմ, որ վարչապետը չպետք է խառնվի եկեղեցու գործերին. ես այս դիրքորոշմանն եմ»,- ընդգծեց նա։