Հայտնի են դարձել Apple-ի ապագա սմարթֆոնների մոտավոր գները: Այդ մասին տեղեկացրել է Morgan Stanley-ից վերլուծաբան Քեթի Հուրբերտին (Katy Huberty), գրում է Ferra-ն:

Հուրբերտի խոսքով, ամենայն հավանականությամբ Apple-ը կթողարկի 6.5 դյույմանոց OLED էկրանով սկսած 999 դոլար գնով iPhone, 5.8 դյույմանոց OLED էկրանով սկսած 899 դոլարից  iPhone,  եւ  599-699 դոլարով LCD տարբերակով սմարթֆոն: Ավագ մոդելը կարող է iPhone X Plus անունը ստանալ, իսկ միջինը անցյալ տարվա iPhone X-ի ժառանգորդն է:

Գնորդների համար վատագույն տարբերակի դեպքում նորույթների գները iPhone X Plus-ի համար կկազմեն 1099 դոլար, iPhone X 2018-ի համար՝ 999 դոլար եւ LCD-ով iPhone-ի համար՝ 799 դոլար: