ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից 20 օր առաջ հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, Գեւորգ Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդասենյակ, վիճակը բավարար է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետի տեղակալ Արտաշես Խաչատրյանը:

Նա նշեց, որ Գեւորգ Խաչատրյանը Երեւանում չի վիրահատվել, հոսպիտալում դեռ երկար կմնա, կշարունակի բուժումը:

Ավելի վաղ NEWS.am–ը գրել էր հունիսի 7-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը: