Լարսում հայկական բեռնատարների կուտակումը կապված է վրացական անցակետում ներդված նոր համակարգի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական  տեխնոլոգիաների  նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը:

§Խնդիրը կապված է վրացական անցակետում ներդրված համակարգի հետ, որը ենթադրում է հերթի ամրագրում: Նախարարության աշխատակիցները բանակցում են վրացի և ռուս գործընկերների հետ՝ Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումների խնդրի հետ կապված¦,- տեղեկացրեց նա:

Անահիտ Առաքելյանն ասաց, որ տեղյակ չէ, թե այս պահին քանի մեքենա է կուտակված անցակետում:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, որ Լարսի անցակետում մոտ 1500 հայկական բեռնատար է կուտակվել, որոնք բեռնված են գյուղմթերքով: