Լարսում կուտակումները պայմանավորված են զբոսաշրջային հոսքերի կտրուկ աճով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

«ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Նինոնծմինդա-Լարս անցակետում, ելնելով զբոսաշրջային հոսքերի կտրուկ աճի արդյունքում առաջացած  ծանրաբեռնվածությունից եւ սահմանային անցակետի թողունակությունից, տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների մեքենաների կուտակումներ կան:

Նախարարության աշխատակիցները մշտական կապի մեջ են վրաց եւ ռուս գործընկերների հետ եւ ստանում են օպերատիվ տեղեկատվություն:

Խնդրի կարգավորման աշխատանքներում ակտիվ ներգրավված են նաեւ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան աշխատակիցները, ովքեր կատարում են ուսումնասիրություններ եւ օժանդակում մեր քաղաքացիներին:

Տեղեկացնում ենք, որ մեր հայրենակիցների հարմարավետության համար ստեղծվել է  շուրջօրյա «թեժ գիծ»՝ (010) 59-01-04 հեռախոսահամարով, որը հնարավորություն կտա նախքան ճանապարհ դուրս գալը կատարել ճիշտ պլանավորում եւ տեղեկատվությունը ստանալ հավաստի աղբյուրներից»,-ասված է հաղորդագրության մեջ:

Լարսում բեռնատարների կուտակումը կապված է վրացական անցակետում ներդրված նոր համակարգի հետ. խոսնակ