Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այժմ Գորիսում է։ Նա այսօր արդեն հասցրել է լինել Սիսիան քաղաքում եւ հանդիպում ունեցել բնակիչնյերի հետ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Փաշինյանը Գորիսի քաղաքապետարանի բակում հանդիպում է քաղաքացիների հետ։ Կարճ ելույթից հետո նա կպատասխանի գորիսեցիների հարցերին։

Նշենք, որ օրվա ընթացքում Փաշինյանը կհանդիպի նաեւ Կապանի, Քաջարանի եւ Մեղրիի բնակիչների հետ։