Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ կաջակցի ԱՄՆ-ից ավտոմեքենաների ներկրման համար ԵՄ մաքսատուրքերի կրճատմանը, հաղորդում է Reuters- ը:

Նրա խոսքով՝ այս քայլերը Եվրամիությունից կպահանջեն նաեւ նվազեցնել այլ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների համար մաքսատուրքերը, բացառությամբ՝ Միացյալ Նահանգների, այլապես այդ պլանը չի համապատասխանի Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններին: «Եթե մենք ցանկանում ենք բանակցությունների վարել մաքսատուրքերի հարցով, օրինակ՝ ավտոմեքենաների համար, մեզ ընդհանուր եվրոպական դիրքորոշում է հարկավոր, եւ մենք դեռ աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է Մերկելը: «Ես պատրաստ եմ աջակցել մաքսատուրքերի կրճատման վերաբերյալ բանակցություններին, սակայն մենք չենք կարող դա անել միայն Միացյալ Նահանգների նկատմամբ»,- ասել է նա:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է մաքսատուրքեր սահմանել եվրոպական ավտոմեքենաների ներմուծման համար: Սակայն նախօրեին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ԱՄՆ դեսպանը բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Վաշինգտոնը կհրաժարվի այս գաղափարից, եթե ԵՄ-ն նվազեցնի մաքսատուրքերն ամերիկյան ավտոմեքենաների ներմուծման համար: