Սերժ Սարգսյանի հետ հանդիպել եմ նրա հրաժարականից 1-2 օր անց, հանդիպումը անձնական է եղել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին Սահմանադրական դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին հարցին։

Նա վստահեցրեց, որ այն հանգամանքը, որ հանդիսացել է ՀՀԿ անդամ, չի խոչընդոտում իր աշխատանքին։ «Իմ մոտ երկար ժամանակ իրավաբանի, գիտնականի եւ քաղաքական գործչի կռիվն էր։ Վերջնական հաղթանակը տարավ իրավաբան–գիտնականը»,–շեշտեց Հրայր Թովմասյանը։