Առնվազն 4 մարդ է վիրավորվել Իլինոյս նահանգում շտապօգնության ուղղաթիռի կործանման հետեւանքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Fox32 հեռուստաալիքին։

Հեռուստաալիքի տվյալներով, ուղղաթիռը կործանվել է տեղի ժամանակով մոտ 21։00-ին Ռոուզլենդ քաղաքի կենտրոնական շրջաններից մեկում։

Հեռուստաալիքը հայտնում է, որ 4 մարդ է տուժել, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Կործանման պատճառը դեռեւս հայտնի չէ։