Հուլիսի 9-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային մասնագիտացված կառույցներում Արցախի քաղաքացիների շահերի ներկայացման եւ պաշտպանության հարցերում միջգերատեսչական համագործակցության հեռանկարները։ Այդ համատեքստում Մասիս Մայիլյանը եւ Արտակ Զեյնալյանը անդրադարձ են կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթացիկ գործերին։

Նախարարները նաեւ մտքեր են փոխանակել Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հարաբերություններում իրավապայմանագրային բազայի զարգացման վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը։