Tesla ընկերությունը պայմանավորվել է Շանհայի իշխանությունների հետ քաղաքի մերձակայքում խոշորագույն գործարանի կառուցման շուրջ՝ տարեկան 500 000 էլեկտրոմոբիլ թողունակությամբ։ Ձեռնարկությունը կդառնա Tesla-ի առաջին գործարանը ԱՄՆ սահմաններից դուրս, փոխանցում է «Վեդոմոստի»-ն։

Փաստաթղթի ստորագրմանը անձամբ ներկա է եղել ընկերության հիմնադիր Իլոն Մասկը։ Knews պետականամետ լրատվական ռեսուրսի տվյալներով, արտադրության հետ Tesla-ն Չինաստանում կստեղծի նաեւ մշակման, ներդրման եւ մարքեթինգի միասնական կենտրոն։ Այս հարթակի շինարարությունը կմեկնարկի 2019 թվականին։

Tesla-ն վաղուց էր բանակցություններ վարում Չինաստանում սեփական արտադրությունը հիմնելու շուրջ՝ հանուն արագ աճող շուկա դուրս գալու եւ ներկրվող մաքատուրքերից խուսափելու։

Անցնող շաբաթ ընկերությունը բարձրացրել էր գները Չինաստանում Պեկինի կողմից ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների պատասխան մաքսատուրքերի սահմանումից հետո։ Model S սեդանի եւ Model X քրոսովերի գինը հանգստյան օրերին ավելացել է 150 000–250 000 յուանով (22 600–37 600 դոլար)։