Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը անհամբերությամբ սպասում է ԱՄՆ-ի հետ դրական բանակցությունների։

«Ես անհամբերությամբ սպասում եմ նախագահ Թրամփի հետ բանակցություններին։ Մենք շատ բան ունենք քննարկելու»,- ասել է Մեյը՝ հավելելով, որ դրանցից են նաև պաշտպանության և անվտանգության ու առևտրի հարցերը։

«ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև կան խնդիրներ՝ առևտրային մաքսատուրքերի հետ կապված։ Մենք մտադիր ենք քննարկել համատեղ աշխատանքի հետագա հնարավորությունները»,- նշել է Մեյը։