Հնդկաստանում ոստիկանությունը կալանավորել է յոթ մարդու՝ այդ թվում դպրոցի տնօրենին ու ուսուցիչներին, որոնց կասկածոմ են մի քանի ամիս շարունակ դեռահաս աղջկան բռնաբարելու մեջ, հայտնում է Reuters-ը։

Հինգ աշակերտ, դպրոցի տնօրենն ու ուսուցիչները կալանավորվել են Բիհար նահանգում այն բանից հետո, երբ 15-ամյա աղջիկը անցած շաբաթ ոստիկանություն է դիմել ։

Շրջանային ոստիկանության ղեկավարը հայտնել է, որ աղջկա խոսքով՝ 2017-ի դեկտեմբերին աշակերտները դպրոցի զուգարանում բռնաբարել էին իրեն։ Այդ բռաբարությունները շարունակվել են յոթ ամիս։

Տուժածի խոսքով՝ յոթ ամսվա ընթացքում իրեն 19 տղամարդ է բռնաբարել, որոնցից 16-ը՝ աշակերտներ։

Բիհարում ընդդիմադիր կուսակցությունները իշխանություններին մեղադրել են՝ կանանց ու աղջիկներին պատշաճ չափով չպաշտպանելու մեջ։