ՀՀԿ-ն դեռեւս չի քննարկել Երեւանի քաղաքապետի թեկնածուի հարցը

«Մենք նման քննարկում չենք ունեցել, համբերեք, կքննարկենք, դրա մասին լրացուցիչ ձեզ կհայտնենք», - այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հարցին, թե ի՞նչը կարող է խոչընդոտել, որ ՀՀԿ-ն թեկնածու չառաջադրի, Բաղդասարյանը պատասխանեց. «Կշարժվենք օրենքով, ո՞վ է ասում, որ հայտարարում ենք` առաջադրում ենք, կամ չենք առաջադրում։ Չենք քննարկել»:

Դիտարկմանը, թե իմաստ ունի՞ առաջադրել թեկնածու, երբ հանրության համակրանքը «Քաղաքացիական պայմանագրի» կողմն է, Բաղդասրյանն արձագանքեց. «Քաղաքացիական պայմանագիրը ավագանիում մեծամասնությո՞ւն ունի»: