Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի աշխատանքային խումբը Չինաստանի Նանկին քաղաքում մասնակցում է «Փոլի Դիֆենս» ընկերության ղեկավարության հետ անցկացվող աշխատանքային հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

ԶՈՒ ներկայացուցիչները Չինաստանում քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր: