Twitter-ը սկսելու է ջնջել կասկածելի հաշիվները, հայտնում է AP-ն։

Twitter-ի օգտատերերն առաջիկա օրերին կնկատեն, որ իրենց բաժանորդների թիվը նվազել է։ Շատերի համար դա կնշանակի չորս կամ ավելի քիչ բաժանորդների նվազում։

Արգելափակված հաշիվը չի կարողանա թվիթներ գրել կամ էլ հաղորդագրություններ վերահրապարակել։

Ընկերությունը հայտնել է, որ այս քայլը չի ազդի Twitter-ի ակտիվ օգտատերերի ցուցանիշների վրա։ Ընկերությունը պարզապես ջնջում է ֆեյքային հաշիվներն ու բոտերը։