ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է, որպեսզի ՆԱՏՕ-ի դաշնակիցները պարտավորվեն մինչեւ 2024 թվականն ավելացնել պաշտպանական ծախսերը մինչեւ ՀՆԱ-ի 4%-ի չափով: Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հաստատել է, որ ԱՄՆ նախագահն այդ առաջարկը հնչեցրել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների առաջնորդների փակ հանդիպման ընթացքում: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Նախագահ Թրամփը կցանկանար տեսնել, որ մեր դաշնակիցներն իրենց վրա են վերցնում բեռի մի մասը եւ նվազագույնը կատարում են արդեն ստանձնած պարտավորությունները»,- պարզաբանել է Սանդերսը: