Երևանի ավագանին ձայների 35 կողմ, 11 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշում կայացրեց, ըստ որի Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը տեղի կունենա հուլիսի 16-ին: Այս առաջարկի հեղինակը ՀՀԿ խմբակցությունն էր:

«Ելք» խմբակցությունն առաջարրկում էր, որ քաղաքապետի ընտրությունը լինի օգոստոսի 8-ին, սակայն այն մերժվեց; Այդ առաջարկին կողմ քվեարկեց 15, դեմ 34, ձեռնպահ 1 մարդ:

«Երկիր ծիրանի» խմբակցությունը եւս կողմ էր, որ ընտրությունները տեղի ունենան օգոստոսի 8-ին:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին: Նա քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականից: Այն ժամանակ նա փոխարինեց հրաժարական տված Կարեն Կարապետյանին, 2017 թվականի մայիսին կայացած ընտրությունների արդյունքում էլ վերընտրվեց այդ պաշտոնում:

Նշենք, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 46-րդ հոդվածի համաձայն, քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո մեկամսյա ժամկետում անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ:

Իսկ ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: