Ամերիկյան New York Magazine-ում ենթադրություն են հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող էր հավաքագրվել սովետական հատուկ ծառայությունների կողմից 1987 թվականին Մոսկվա կատարած իր այցի ընթացքում: Հոդվածի հեղինակը նշում է, որ այս ենթադրությունը «ապշեցնող դավադրության հավանական տեսություն» է:

Ամսագրում նշվում է, որ Թրամփի քաղաքական կարիերան սկսվել է 1987 թվականին Մոսկվա կատարած այցով, որտեղ նա քննարկել է հյուրանոցի կառուցման հնարավորությունը: Դրանից մեկ տարի առաջ Նյու Յորքում նա հանդիպում ունեցավ խորհրդային դեսպան Յուրի Դուբինինի հետ: Պարբերականում նշել են, որ հյուրանոցն այդպես էլ չի կառուցվել, սակայն «Թրամփը Խորհրդային Միությունից վերադարձել է քաղաքական հավակնություններով»:

Տեքստի հեղինակը ենթադրել է, որ նրա՝ 1987 թվականին Եւ 2013 թվականին Ռուսաստան կատարած այցերից հետո Մոսկվան կարող է կոմպրոմատ ունենալ Թրամփի դեմ: Ուստի, նշել են պարբերականում, Թրամփը չի ցանկանում հրապարակել իր հարկային հայտարարագրում. այնտեղ կարող են Ռուսաստանից փողերի վերաբերյալ տվյալներ լինել, փոխանցում է «Գազետա»-ն: