Խորվաթական կառավարության անդամները հուլիսի 12-ին իրենց երկրի ազգային հավաքականի հաղթանակից հետո նիստին ներկայացել են հավաքականի մարզաշապիկներով, գրում է Fontanka-ն:

Փոքր երկրի համար հավաքականի՝ եզրափակչում հայտնվելը պատմական մասշտաբի իրադարձություն է, եւ գործադիր իշխանության ղեկավարությունը  որոշել է անմասնակից չլինել ազգային տոնին եւ հրճվանքին:

Հունիսի 12-ին խորվաթները 2: 1 հաշվով  հաղթեցին Անգլիայի ազգային հավաքականին: Այժմ Խորվաթիայի ազգային հավաքականն Աշխարհի գավաթի համար Մոսկվայում հուլիսի 15-ին կխաղա Ֆրանսիայի հավաքականի հետ: