Magic Leap սթարթափը լրացված իրականության ակնոցի ստեղծման ուղղությամբ աշխատում է 2011 թվականից: Կազմակերպությանը հաջողվել է ստանալ 2.3 մլրդ դոլարի ներդրումներ Google-ից և Alibaba-ից, չնայած այն բանի, որ միայն վերջերս է ցույց տվել սարքի նախատիպը:

Վերջին տարիների ընթացքում ցուցադրվել են միայն տեսանյութեր, որոնք թույլ  են տվել պատկերացում կազմել սարքի աշխատանքի մասին, իսկ ակնոցը ցուցադրվել է 2017 թվականին:

Կազմակերպությունը դեռ սարքի գնի մասին տեղեկություն չի տրամադրում, սակայն հայտարարել է, որ ամենաէժան տարբերակը կլինի բարձր դասի սմարթֆոնի գնին համապատասխան: