Fortnite mobile-ը Android համակարգի համար կթողարկվի այս ամառ, կոնկրետ ժամկետները սակայն հայտնի չեն, տեղեկացնում է Androidinsider-ը:

Ինչպես հայտնում են Android Authority-ի ներկայացուցիչները, իրավիճակը շտկել են Tencent Games-ի ծրագրավորողները, ովքեր պատասխանատու են խաղի Android տարբերակի համար: Իրենց Twitter-ում նրանք հրապարակել են նկար մեկնաբանությամբ «Fortnite wow! It’s coming»:

Նկարում երևում է ամսաթիվը, սակայն թե ինչ կլինի այդ օրն, ասելը բարդ է: