Հունվարի 21-ին՝ ժամը 16.50-ին, մի տղամարդ ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է տվել, որ 2017թ. հոկտեմբերի 10-ից հունվարի 21-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր որդուն պատկանող Մայիսյան գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի հյուրասենյակի պատուհանը եւ այնտեղից գողացել կենցաղային իրեր, նկարներ եւ խաղալիքներ՝ պատճառելով մոտ 400.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է գյումրեցի, 1984 թվականին ծնված Կարեն Կ.-ն:

Գողոնը մասամբ առգրավված է:

Կատարվում է քննություն: